Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Գևորգ Կոստանյան. «Դեյուրե ռազմաբազան պարտավոր էր սահմանախախտին փոխանցել ՀՀ-ին»

Գևորգ Կոստանյան. «Դեյուրե ռազմաբազան պարտավոր էր սահմանախախտին փոխանցել ՀՀ-ին»
23.01.2015 | 14:02

Դուք մի շարք հարցերի խուսափում եք ուղիղ պատասխան տալ՝ հղում անելով նախաքննությանը, սակայն կան հարցեր, որ գոյություն ունեին երկար տարիներ և կարգավորվում էին ՀՀ և ՌԴ-ի կողմից կնքված փաստաթղթերով, և եթե դուք դրանց պատասխանը չեք ունեցել, այս 10 օրերին պետք է իմացած լինեիք: Այս մասին ԱԺ պետաիրավական հանձնաժողովի կողմից նախաձեռնած «2015 թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» հարցի քննարկման ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ասաց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա մի քանի հարց ուղղեց Գ. Կոստանյանին՝ նշելով, որ ակնկալում է կոնկրետ պատասխան:
«Սահմանը հատելու փորձ կատարած անձին բերման ենթարկելու դեպքում ՌԴ սահմանապահները պարտավո՞ր էին տեղյակ պահել ՀՀ իրավապահ մարմիններին, սա տեսականորեն, ըստ պայմանագրերի: Կոնկրետ Պերմյակովի հետ կապված, այստեղ ես ուզում եմ հղում անել ձեր խոսքի վրա, որ ՌԴ ռազմաբազայի զինծառայողը ուրիշ կարգավիճակ ունի: Երկրորդ՝ ըստ պայմանագրերի, սահմանապահ ՌԴ զորքերը պարտավոր են սահմանը խախտած անձին հանձել ՀՀ իրավապահ մարմիններին: Կապ չունի՝ ով է կանգնած սահմանին, դա ՀՀ սահմանն է, և հանցագործությունը կատարվել է ՀՀ-ի դեմ, և ընդդատյա է ՀՀ-ին: Օրինակ, խոսքը ոչ թե ՌԴ քաղաքացու մասին է, այլ Հնդկաստանի:
Երրորդ, անկախ նախաքննության ընթացքից, կարո՞ղ եք նշել որևէ պայմանագրի որևէ կետ, որ ՌԴ սահմանապահ զորքերի ներկայությամբ սահմանին ձերբակալված մարդուն ՀՀ տարածքով տեղափոխեն ռուսական ռազմաբազա: Իրենք որևէ պայմանագրով նման իրավասություն ունե՞ն, թե՞ ոչ: Հաջորդ հարցը, մենք տեսանք, որ Գյումրու դեպքերից հետո ռուսական ռազմաբազայի զինծառայողները զինված ինչ-որ բան էին անում Գյումրիում: Արդյոք այդ պայմանագրով նրանք իրավունք ունե՞ն զինված դուրս գալ ՀՀ ինքնիշխան տարածք, օրինակ, մենք դուրս ենք գալիս փողոց և ռուս սահմանապահները մեզ պահանջներ են ներկայացնում, նրանք նման իրավունք ունե՞ն, թե ոչ: Զարուհի Փոստանջյանի դեպքը հիշեցի, երբ կանգնեցրել ու անհասկանալի իրավունքով խուզարկել էին նրան»,- ասաց Ն. Փաշինյանը:
Գ. Կոստանյանը, ի պատասխան, ասաց. «Արդյոք սահմանապահը պետք է բռնի՞ և հանձնի ՌԴ-ին սահմանը խախտած անձին, շատ ճիշտ հարցեր եք տալիս, դա պարզվելու է քննության ընթացքում: Դա չի քննարկվում, այլ կարգավորված հարց է»: Ն. Փաշինյանի պնդմանը՝ դեյուրե ռազմաբազան պարտավոր էր, թե ոչ, դատախազը պատասխանեց, որ պարտավոր է: «Վստահ եղեք, դուք այդ հարցերի պատասխանը կունենաք, բայց դա ֆորմալ դատավարական ընթացակարգ է»,-ասաց դատախազը: Ինչ վերաբերում է սահմանախախտին հայկական կողմին փոխանցելուն, դատախազը պատասխանեց, որ պարտավոր են, սակայն դա ևս քննարկվելու է:
Պատասխանելով հաջորդ հարցին, թե ո՞ր իրավական հիմքով են ռուսական ռազմաբազայի զինծառայողները իրականացրել օպերատիվ հետախուզական գործողություն, Գ. Կոստանյանը պատասխանեց. «Պայմանագրի 9-րդ հոդվածը սահմանում է, որ ՀՀ իրավապահ մարմնի համաձայնությամբ, ՌԴ ռազմաբազայի իրավապահ մարմինները կարող են նման գործողություն իրականացնել»:

Դիտվել է՝ 2076

Մեկնաբանություններ